Պահածոյացման տարբեր եղանակներ կան․ հիմնականում չորացնելն է, ամռան պարկ արևի տակ չորացվում են մրգերն ու բանջարեղենը, արմտիքները, նաև կանաչին ու բանջարները (ստվերին)։ Աշնանը արտերում մնացած բանջարեղենն ու որոշ մրգեր թթվացնում են աղաջրում, նաև պանիրը։ Մրգերը ինքնիրենով կամ քաղցրով եփելով պահեստավորվում է։ Լոլիկի ու պղպեղի մածուկները նախ կրակի վրա է եփվել, հետո արևի ջերմությամբ․ նույն ձևով նաև թթի, խաղողի և նռան դոշաբները։ Մածունն ու թանը քամում են, գնդելով չորացնում, կամ եփելով պնդացնում։ Խաղողի ճութերը մոխրաջրի մեջ թաթախելով կախվում է վերածվելով չամիչի։ Պանիրը կուժերի մեջ հորում են հողի տակ, նաև որոշ բանջարեղեններ։ Մրգերը շարում են մառանի դարակներում և այլն․․․․։