ԹԹՈՒ

Կամ թուրշի, թթվաշ, քացխու, աղցու, աղածո, բռվածք և այլն․․․․ ։
Հին ժամանակ հիմնականում միայն աղաջրի մեջ են պահեստավորել․ թթվացնելու համար աղաջրին խառնել են գարեձավար, խաղողի ճութ, սիսեռ և այլն․․․․ ։ Սովորաբար մեծ տակառների մեջ դասավորելով մթերքը, վրան սառը աղաջուր լցնելով, թողել են թթվի։
Բանջարեղենը դասավորել տարաների մեջ, առանքները խցկել դափնետերև, հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, նախասիրած կանաչի, ծիծակ, սխտոր։ Աղաջուրը եռացնել 10 լ ջրին խառնելով 650 գր խոշոր աղ և 0․5 բ․ շաքարավազ։ տաք աղաջուրը լցնել բանջարեղենի վրա, թողնել 3 օր թթվի․ նույն աղաջուրը նորից եռացնել, լցնել թթվի վրա, ամուր փակել և պահեստավորել։
Ոմանք կես աղաջուր + կես քացախ են լցնում, այդ պարագային սառը աղաջուրը խառնել քացախին և լցնել բանջարեղենի վրա․ թողնել թթվի։