ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հայկական ավանդական խոհանոց ասելով հասկանում ենք սննդի վերաբերյալ այն բոլոր ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը ձևավորվել է դարերի ընթացքին, Պատմական Հայաստանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Արևելյան և Արևմտյան Հայաստանը, Պարսկահայքը, Նախիջևանը, պատմական Արցախը, Ջավախքը, Կիլիկիան, Պոլիս և հարակից շրջանները:
Հայկական ազգային խոհանոցը հայ ստեղծագործական մտքի արգասիքն է. հրաշալի երևակայություն, համային ներդաշնակություն, գեղագիտական տեսք, յուրահատուկ աշխարհընկալում, առողջ ապրելու ձգտում. և այս բոլորը մատչելի, պարզ ու համեստ բաղադրիչներով:

Կայքի վերջին համալրումը

ՆՈՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

  • Apple Strudel Apple Strudel

    ԱՊՈՒՐՆԵՐ / ՄԱՍՐԱՊՈՒՐ

    Պատրաստվում է մասրահյութին ավելացնելով ձավար, կորկոտ, ալյուր կամ բրինձ:

    Ավելին

  • Cherry Pie Cherry Pie

    ԿՈԼՈԼԱԿՆԵՐ / ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԲՐԴՈՒՃ

    Խաշած կարտոֆիլով բրդուճներ՝ մուսալեռյան կերակուր։

    Ավելին

  • ՀԱՑԱՏԵՍԱԿՆԵՐ / ՊԱՆԸՐՀԱՑ

    Սովորական հացի խմորով և միջուկով մուսալեռյան կերակուր։

    Ավելին

  • Pizza Margherita Pizza Margherita

    ԹԱՑԱՆՆԵՐ / ԹԱԹԽՈՆ

    Անհրաժեշտ է՝ ձավար, արևածաղկի և դդմի կուտ, եգիպտացորեն, սիսեռ, ընկուզեղեն: Համարվում է խարբերդյան կերակուր:

    Ավելին

  • ՏՈԼՄԱՆԵՐ / ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ

    Բաղադրիչներ – բրինձ, քերած գազար ու կարտոֆիլ, սոխ, կանաչի, հոնաչիր, համեմունք, ձեթ։

    Ավելին

  • Spinach Soup Spinach Soup

    ՔԱՂՑՐԵՂԵՆ / ԶԻՆԿԻԼԻԿ, ԶԻԼԻՊԻԿ կամ ԴԳԱԼԱԿ

    Հացի խմորից քաղցրեղեն, որը պատրաստվել է Հայաստանի բոլոր տարածաշրջաններում:

    Ավելին

info@armeniankitchen.am

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ

ՏԱՏԻԿԻ ԽՈՀԱՆՈՑ, Հեղինակ՝ Սոնիա Թաշչյան, 10/12/2019


Ամանոր, Նոր տարի, Կաղանդ, Լօլէ, Գօտեկախ, Ծաղկըմուտ եւ այլ բառերով կը կոչուի հայկական ամանորը․ իւրաքանչիւր շրջան ունի իր իւրայատուկ ծիսակարգը, սակայն որոշ արարողութիւններ դեռեւս հին ժամանակներէն աւանդուած են մեզի եւ մինչեւ այսօր կը պահպանուին գրեթէ բոլոր հայկական ընտանիքներուն մէջ․ օրինակ` կէս գիշերին ամբողջ ընտանիքը հաւաքուելով մոմի լոյսով լուսաւորուած սեղանի շուրջ աղօթքով կը դիմաւորէ նոր տարին` բարօրութիւն խնդրելով բոլոր շնչող էակներուն համար: Զիրար շնորհաւորելու սովորոյթը, առաջին օրը եկեղեցի այցը, նոյն ընկալումը ունինք, որ ինչպէս սկսինք ամանորը, այդպէս ալ կը շարունակուի ողջ տարին, այն հաւատամքով,որ ամանորը իր հետ կը բերէ կեանքը նորացնելու հրաշքը:


ԿԱՐԴԱԼ ԱՌՑԱՆՑ

Հեղինակ՝ Սոնիա Թաշճեան, 18/06/2015


Նահապետական է Մուսալեռցի ընտանիքը. դարեր շարունակ ապրելով աւանդապաշտ սովորութիւններով, լեռնցի մարդկանց յատուկ բնաւորութիւն է կոփուած. ժուժկալ, բայց` կենսուրախ. կոպիտ, բայց` անկեղծ ու գթասիրտ. խստաբարոյ, բայց եւ երգիծասէր։


ԿԱՐԴԱԼ ԱՌՑԱՆՑ