ԶԻՆԿԻԼԻԿ, ԶԻԼԻՊԻԿ կամ ԴԳԱԼԱԿ
Բոլոր տարածաշրջաններում պատրաստել են այս քաղցրեղենը։ Հունցել հացի խմոր, բայց ավելի թույլ քան սովորական խմորը․ թողնել թթվի։ Տաք ձեթի մեջ գդալ առ գդալ ծորեցնելով տապկել․ ապա հանել ձեթից, անմիջապես ընկղմել շաքարաջրի մեջ, որից հետո շարել փլավքամիչի վրա։