Հայկական քաղցրեղենները սովորաբար պարզունակ բաղադրիչներով են, բայց և սննդարար: Շաքարավազից առաջ, քաղցրի հիմքը եղել են չրերը, դոշաբը, մեղրը, սպիտակ բազուկի հյութը (Սասունում), գազպե – մանանան (Սասունում), նաև եղջյուրենի կոչվող ծառի լոբանման պտուղը, որից դոշաբ են պատրաստել (Մուսալեռ): Թխվածքը կարմրացնելու համար վրան քսել են ջուր, մածուն կամ ձու: Թխել են թոնրում, սաճի վրա, օճախի կողերուն կպցնելով կամ փռում: Որոշ քաղցրեղեններ նաև տապակել են: Խմորը թթվեցնելու համար օգտագործել են թթխմոր կամ քացախ։