ԳԱԹԱ

Հայկական ամենահին թխվածքն է և բոլոր առիթներին առկա է: Կան բազմաթիվ տարատեսակներ: Ենթադրվում է, որ հայերենի «գաթա» բառից է առաջացել ֆրանսերենի «gateu» և անգլերենի «cake» բառերը:

խմորի համարˋ
½ բ. կաթնասեր
1 բ. մածուն
1 թ.գ. սոդա
1 ճ.գ. քացախ
2 – 2.5 բ. ալյուր
աղ
  խորիզի համարˋ
2 ճ.գ. յուղ
¾ բ. ալյուր
½ բ. շաքարավազ
1 ձու՝ վրան քսելու
Մածունը, սոդան և քացախը խառնել: Ավելացնել աղն ու կաթնասերը, հարել: Քիչ – քիչ լցնել ալյուրը և հունցել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց չկպչող: Խմորը ծածկել, թողնել հանգստանա: Խորիզի համար, շաքարավազն ու յուղը խառնել, ավելացնել ալյուրը, տրորել մատներով, մինչև որ փսոր – փսոր լինի: Խմորը մատներով կամ գրտնակով բացել, խորիզը տարածել, ոլորել, վրան քսել հարած ձու, ապա կտրատել նախասիրած չափով։ Թխել ջեռոցում, միջին ջերմաստիճանով, 30 – 35 րոպե:
Ըստ նախասիրության խորիզը համեմել դարչինով, նաև ավելացնել մանրացված ընկույզ ու չամիչ: