-
ԱՂԱՄԱՆ
Անահիտ դիցուհու պաշտամունքի հիշողության մնացուկ։
Աղը որպես կարևոր և հարգի մթերք պիտի պահվեր մայր աստծվածուհու արգանդում։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ նմանատիպ աղաման։
Սարդարապատի ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ԳԴԸԼՆՈՑ
Գդալանոց։ Յուրաքանչյուր ընտանիքի խոհանոցում կար փայտյա շերեփների ու գդալների համար նախատեսված աման․ սվորաբար փայտից էր պատրաստվում և ամրացվում էր պատին։
Սարդարապատի ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ԳԱԹԱՆԱԽՇԻ
Յուրաքանչյուր ընտանիք ուներ իր ուրույն գաթանախշին․ այն երբեք ուրիշին չէին տալիս, որովհետև դա իրենց օջախի կնիքն էր։
-
ՏԱՇՏ
Հացի խմորը հունցելու փայտյա հատուկ տաշտ։
Տաթև գյուղի ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ԽՆՈՑԻ
Կարագ պատրաստելու հատուկ գործիք․
Մարտակերտի Նիկոլ Դուման ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ՌՇՏԱՅԻ ԳՐՏՆԱԿ
Ռշտա, էրիշտա կամ արիշտա․ տնական մակարոն։ Խմորը բարակ բացելուց հետո, նման գրտնակով այն կտրատում են։
Երևանի Փայտարվեստի թանգարանի հավաքածոյից։ -
ՏԱՊՈՒԽ
Ծղոտով գործված մեծ ափսեներ՝ տարբեր օգտագործման նպատակով։
Հայաստանի Մուսալեռանի ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ՕՋԱԽ կամ ԲՈՒԽԱՐԻ
Բացի տան մեջ կառուցված օջախից, որոշ շրջաններում նաև կառուցել են պատշգամբում կամ բակում՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին եփութուխը դրսում անելու նպատակով։
Մարտակերտի Նիկոլ Դուման ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ԵՐԿԱՆՔ և ՀԱՎԱՆԳ
Երկանքը օգտագործում են արմտիքները փշրելու և աղալու նպատակով․ իսկ հավանգում ծեծում են համեմունք, սխտոր, ևայլն․․․․ ։
Հայաստանի Մուսալեռանի ազգագրական թանգարանի հավաքածոյից։ -
ԹՈՆՐԱՏՈՒՆ
Խոհանոց կամ թոնրատուն, իր պարագաներով։
Գորիսի Ակսել Բակունցի տուն – թանգարանի հավաքածոյից։
Կարասիք խորագրի տակ կներկայացվեն բոլոր պարագաները, որոնք առնչվում են սննդի պատրաստման գործընթացին։ Նույն իրը, տարբեր տարածաշրջաններում, կարող է այլ անուններով կոչվել։