ՓՈՒՌՏԻԿ / Սասուն
Տարեհացի տարբերակ է․ պարզունակ, բայց շատ համեղ։
Հունցել սովորական հացի խմոր, ծածկել, թողնել թթվի։ Միջուկի համար մանրացնել չրեր և ընկուզեղեն, խառնել չամիչ և կանեփ, ըստ նախասիրության նաև դարչին։
Երբ արդեն խմորը պատրաստ է, գրտնակով բացել, միջուկը տարածել, փակել, հարթեցնել մատներով, վրան ջուր , ձու կամ թթվասեր քսել, ծակծկել և թխել։