ԱՆՈՒՇԱՊՈՒՐ
Բոլոր տարածաշրջաններում Զատիկի տոնի առիթով պատրաստել են անուշապուր և նվիրել միմյանց տոնի առիթով շնորհավորական այցելությունների գնալիս։
Խաշել ձավար, ավելացնել մանրացված չիր, չամիչ և ընկուզեղեն․ շարունակել խաշել, մինչև համասեռ դառնալը։ Հավելյալ քաղցրացնելու համար, գոլ վիճակում մեղր խառնել։ Ըստ նախասիրության խաշելիս անիսոն կամ դարչին խառնել։