ՄՐԳԱՋՈՒՐ / Զեյթուն կամ ՉԱՄՉԱՐԱԿ / Արցախ
Պատմական Հայաստանի բոլոր շրջաններում պատրաստել են ժամանակակից տերմինով կոմբոտ։ Տաք վիճակում այն խմել են որպես բուժիչ թեյ, սառը վիճակում որպես հովացնող ըմպելիք, իսկ թրմված մրգերըˋմատուցել են որպես աղանդեր:
Եռման ջուրը լցնել չրերի վրա, փակել կափարիչը, նաև ծածկել կաթսան, թողնել որ թրմվի մի քանի ժամ: Հավելյալ քաղցրության համար խառնել մեղր կամ դոշաբ: Չրերը թրմելիս կարելի է դարչինի փայտիկ դնել մեջը: