ՌԵԺԱՆՈՎ ՀԱԼՎԱ / Լոռի
Լոռվա յայլաներում, ուր կաթնամթերքն առատ է լինում, պատրաստում են այս հալվան և մատուցում ուրցով թեյի հետ: Տաքացնել 0․5 բ․ ռեժանը, խառնել 1 բ․ ալյուր, երբ սկսի եռալ, ավելացնել 0․5 բ․ շաքարավազ․ անընդհատ խառնել, մինչև լուծվի։ Լցնելով ափսեի մեջ, հարթեցնել, ըստ նախասիրության վրան ցանել դարչին, զարդարել չամիչով ու մանրացված ընկույզով, կտրատել, թողնել սառչի: