ԱՐԻՇՏԱՅՈՎ ԿԱԹՆԱՊՈՒՐ

Աղաջրի մեջ թեթևակի խաշել արիշտան, հետո ջրքամել։ Ավելացնել կաթ և շարունակել եփել․ ավելացնել կարագ, աղ և շաքարավազ։ Մատուցելիս վրան դարչին ցանել։