ԲԻՇԻ / Տարոն

Բիշի անունով տարատեսակ քաղցրեղեններ կան տարբեր շրջաններում։ Ամենապարզունակ բիշին յուղի կամ ձեթի մեջ տապակված խմոր է, որի վրա շաքարավազ են ցանում։ տարոնի այս տարբերակը տոնական օրերին են պատրաստել։
Հունցել պարզ խմոր խառնելով ջուր, սոդա, քացախ, աղ և ալյուր․ վերածել ընկույզի մեծությամբ գնդիների։ Միջուկի համար մանրացնել ընկույզ, խառնել չամիչ և դարչին, ըստ նախասիրության շաքարավազ ավելացնել։ Մատներով բացել խմորիկները, լցոնել միջուկով, փակել ու տապակել յուղով կամ ձեթով, կամ թխել ջեռոցում։ Մատուցելիս վրան դոշաբ ծորեցնել։