ՉՈՐԱՑՐԱԾ ՍՄԲՈՒԿ
Կեղվել, կտրատել և մաղի վրա շարել սմբուկը․ վրան աղ ցանել, ծածկել ցանցով և չորացնել արևի տակ․ պահեստավորել կերպասե կամ թղթե տոպրակում։ Օգտագործելիս լվալուց հետո առատ ջրի մեջ եռացնել, թողնել մի ժամի չափ, որպեսզի փափկի, հետո ջրքամել և օգտագործել։