ՍՈՒՐՔԻ

Մածունից ստացված շոռը համեմել խառնելով պղպեղի կծու մածուկ, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, դարչին, բահար, ուրց, ռեհան, ծիթրոն։ Գնդել բռունցքի մեծությամբ բուրգեր, շարել շորի (լաթ, սրբիչ) վրա, չորացնել ստվեր և հովասուն տեղ դնելով․ երբեմն – երբեմն շուռ տալ և փոխել շորը, եթե հարկն է։ Չորանալիս փոքրանում է, պնդանում։
Ըստ նախասիրության, լցնել տարայի մեջ, որտեղ և սկսվում է բորբոսման ընթացքը, կամ էլ պահեստավորել սառնարանում։ Մատուցելիս բարակ շերտել և վրան ձեթ լցնել։