ՏՀԱԼ ՂԱՎՈՒՐՄԱ
Մսի պահածոյացման ամենահին և ամենատարածված եղանակն է, որ ցարդ կիրառվում է։ Տարբեր շրջաններում կան որոշ ջնջին տարբերություններ, բայց հիմնականում խաշում են միսը աղաջրի մեջ, ոսկորները հեռացնում, ապա տապակում և պահեստավորում նույն յուղի մեջ։ Հիմնականում ոչխարի կամ այծի մսով են պատրաստել, հազվագյուտ նաև կովի մսով։
* որոշ շրջաններ մանր կտրատել են միսը և միանգամից լավ տապակել։
* սովորություն է եղել տապակելիս յուղի մեջ սերկևիլ խառնել, որպեսզի անուշ բույր տա։