ԼՈԼԻԿ - ՊՂՊԵՂԻ ՄԱԾՈՒԿ

Լոլիկը կտրատել, խաշել, ապա փլավքամիչով մզել, հետո անցկացնել մաղով և հյութը եփել, մինչև պնդանալը․ եփելիս բավարար աղ լցնել և անընդհատ խառնել, որպեսզի տակը կպնելով չվառվի․ տաք – տաք լցնելով տարայի մեջ, փակել և պահեստավորել։
Պղպեղի մածուկի համար մսաղացով աղալ կարմիր մսոտ պղպեղները, եփել նախ ինքնիրենով, ապա վրան խառնել պատրաստի լոլիկի մածուկը, շարունակել եփել մարմանդ կրակով, ապա տաք – տաք լցնելով տարաները, ամուր փակել և պահեստավորել։