ԲԱԹԻԼԼԱ / Բալու


Հատուկ էր բարեկենդանի տոնին. պատրաստվում է և մսային և պանրային միջուկով․ մատուցվում է տապակած: Հունցել առանց խմորիչի խմոր․ վերածել ընկույզի չափով գնդերի։ Միջուկի համար օգտագործվում է տհալ – ղավուրմայի միս կամ հորած պանիր։ Բացել խմորը մատներով, լցոնել, փակել կիսալուսնաձև և տապակել կամ էլ թխել ջեռոցում։