ԿԱՆԱՉԻՈՎ ԿՈՒՏԱՊ / Զանգեզուր


Հայկական ավանդական խոհանոցում շատ տարածում ունեն կուտապները, որոնք լինում են տարբեր միջուկներով, այպես՝ պանիր, արմտիք, միս կամ ձուկ, կանաչիներ ու բանջարներ, բանջարեղեն, ընկուզեղեն և չամիչ: Տարածված է Արցախյան ճինգյալով հացը, այս կուտապը նրա ավելի պարզ տեսակն է:

Հունցել առանց խմորիչի խմոր, գնդերի վերածել, ծածկել։ Միջուկի համար մանրացնել ազատքեղ, համեմ, սպանախ, կանաչ սոխ․ խառնել կծոխուր կամ մանրացված թթու լավաշ։ Խմորը գրտնակով բարակ բացել․ մի փունջ կանաչի վերցնել, ցանել աղ, պղպեղ, ձեթ․ տարածել խմորի վրա, փակել, մատներով հարթեցնել ու թխել տաք տապակի մեջ, երկու կողմն էլ։