ՍԵՄՍԵԿ / Ուրֆա
Հունցել առանց խմորիչի խմոր, վերածել ընկույզի մեծության գնդիկների, ծածկել, թողնել թթվի։ Միջուկի համար աղացած մսին խառնել մանրացված սոխ, ձու, կանաչի, համեմունք։
Մատներով բացել խմորը, մեջտեղում դնել միջուկից, ծայրերը ծալլել միջուկի վրա․ տաք ձեթի մեջ տապակել նախ՝ մսի կողմը, ապա մյուս կողմը: