ՁԻԹԱՊՏՂՈՎ ՀԱՑ
Հին ժամանակ, Մուսալեռում ձիթապտղից ձեթ հանելուց հետո, մնացյալ խյուսը հունցել են ալյուրի հետ, հացի խմոր պատրաստել և թխել թոնրում. հետագայում ձևավորվել է այս հացատեսակը։
Հունցել հացի խմոր։ Միջուկի համար մանրացնել ձիթապտուղ, սոխ, կանաչի․ խառնել ձեթ, լոլիկի մածուկ և համեմունք։ Բացել խմորը, տարածել միջուկը և թխել: