ԲԱՆՋԱՐՈՎ ԹԱՆԱՊՈՒՐ

Թանապուրը ամենեն առօրյական ապուրն է, այն պատրաստվում է մածունով, խնոցի թանով կամ էլ չորթանով․ հատիկեղեն որպես օգտագործվում է ձավար, հաճար, կորկոտ, ոսպ կամ բրինձ․ հաճախ նաև ալրախյուսով է պատրաստվում կամ արիշտայով․ շատ տարատեսակներ ունի, ինչպես նաև եղանակի հետ փոփոխվում են մթերքները․ համեմունքի ընտրությունն էլ անհատական է, ոմանք նախընտրում են թարմ կանաչիներ, իսկ ուրիշներ օգտագործում են չորացրած կանաչիներ կամ վայրի ուրց, դաղձ, ևայլն․․․ ։

Մանրացնել սոխն ու բանջարը, միասին խաշել։ Մածունը հարել 1 ճ․ գ․ ալյուրով և 1 ձվով ու եռացնել։ Լցնել խաշած բանջարի վրա, միասին եռացնել, ըստ նախասիրության կարագ կամ յուղ խառնել։