![](../../files/apur/1_apur_avelukov.jpg)
ԱՎԵԼՈՒԿՈՎ ԱՊՈՒՐ
Ամենահայտնի ապուրը ամբողջ Հայաստանում․ ավելուկ բանջարը ամռանը հավաքում են, հյուսում և չորացնում։ Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատուկ տարատեսակը։
Խաշել, ջրքամել և կտրատել ավելուկը։ Սոխառածի վրա ավելացնել կարմիր փոշի պղպեղն ու մանրացված կարտոֆիլը․ մի քիչ շոգեխաշել, ապա լցնել ջուր, խաշած ավելուկը, լոլիկի մածուկ, մի քիչ խոշոր կորկոտ, սխտոր, սալորաչիր (ըստ նախասիրության) և մանրացված կանաչի։