![](../../files/apur/6_apur_vardapet_shorpa.jpg)
ՎԱՐԴԱՊԵՏ ՇՈՐՊԱ
Այն պատրաստվել է վանքերում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Ունի բազմաթիվ տարատեսակներ։ Սովորաբար պատրաստվում է կարմիր ոսպով։
Առատ ջրի մեջ խաշել մի քիչ ձավար ու նախապես թրջած սիսեռ․ ավելացնել մանրացված սոխ ու սխտոր, դափնետերև և կարմիր ոսպ․ շարունակել եռացնել, մինչև որ համասեռ դառնա։ Համեմել կծու կարմիր պղպեղով ու քիմիոնով, ըստ նախասիրության կարագ կամ էլ ձեթով սոխառած ավելացնել։