ԹԱՐԽԱՆԱՊՈՒՐ

Թարխանապուրը Արևմտյան Հայաստանի մշակույթ է, տարբեր շրջաններում այլազան ձևերով է պատրաստվում․ այն եփվում է թարխանայի չորացված սեղմիկներով, որի պատրաստման մշակույթը դեռևս շարունակվում է։ Այն կարելի է փոխարինել խոշոր կորկոտով և եռացրած մածունով ու թթվասերով։

Մուսալեռյան խոհանոցի ամառային թարխանան հագեցած է այլազան թարմ բանջարեղեններու առկայությամբ։ Մանրացնել ու միասին խաշել նախասիրած բանջարեղենները (կանաչ լոբի, գազար, պղպեղ, կարտոֆիլ, սմբուկ, դդմիկ, բամիա, սոխ, սխտոր, լոլիկ, ևայլն․․․․), ավելացնել մի փուռ խոշոր կորկոտ, եռացրած մածուն, լոլիկի մածուկ, մանրացված կանաչի, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, անանուխ։ Բոլորը միասին եռացնել։