ԹԹՎԵՊԱՍ

Պարսկահայքի խոհանոցից է․ թթու և պաս բառերից է առաջացել անվանումը․ թթու, որովհետև մատուցվում է քացախով և պաս՝ որովհետև առանց յուղի է և պատրաստվում է պահքի օրերին, հատկապես Ավագ Հինգշաբթի օրը։

Խաշել նախապես թրջած հատիկեղենը՝ լոբի, սիսեռ, ոսպ, ձավար․ ավելացնել մանրացված սոխ ու սխտոր, արիշտա, մանրացված բանջար, սալորաչիր, չամիչ, կարմիր և սև պղպեղ։ Մատուցելիս քացախ լցնել։