ՉՐԵՐՈՎ ՔԱՂՑՐ ՓԼԱՎ

Փոքր և Մեծ Զատիկին հատուկ փլավ։ Թեթևակի խաշել բրինձը, ջրքամել, ողողել սառը ջրով։ Կաթսայի հատակին յուղ քսել, տեղադրել լավաշի կտորներ, վրան տարածել բրինձը, տեղ – տեղ կտոր կարագ դնել, կափարիչը սրբիչով ծածկելով փակել, շոգեխաշել մարմանդ կրակով 30 – 45 րոպե։ Մանրացված չրերն ու չամիչը (ըստ նախասիրության նաև ընկուզեղենը) բովել յուղի մեջ, ավելացնել մի քիչ ջուր, եփել, մինչև որ ջուրը ներծծվի։
Փլավը մատուցել կողքերին շարելով կարմրած լավաշի կտորները․ կամ վրան ցանել չրերը կամ էլ առանձին մատուցել կողքին։