ՃԻԿԵՐՈՎ ԲՈՂԼՈԻՐ / Զեյթուն

Խաշել ու ջրքամել մանրացված լյարդը․ ավելացնել մանրացված սոխ, կծու կարմիր պղպեղ, ռեհան, խոշոր կորկոտ (1 կորկոտին / 2 ջուր), ջուր․ խաշել մինչև որ ջուրն ամբողջությամբ ներծծվի․ մատուցելիս վրան լցնել յուղ։
Կարելի է նաև այլ տարբերակով պատրաստել․ նախ սոխառածի հետ տապակել մանրացված լյարդը, ապա լցնել մնացյալը և եփել։