ԽՈՐՈՒ / Խարբերդ
Եփել են թոնրի մեջ, որտեղից էլ ստացել է խորու / խորովել անունը։ Պահքի ուտեստ է, առանց յուղի և ձեթի։ Լցնել խոշոր կորկոտ, տաք ջուր, (1 կորկոտին / 2 ջուր), մանրացված սոխ, բոված ու ջարդած քունջիթ։ Եփել մարմանդ կրակով, մինչև որ ջուրն ամբողջությամբ ներծծվի։