ՏՈԼՄԱԽԱՇՈՒ / Մեղրի
Սոխառածի վրա ավելացնել 1 բ․ բրինձ, մի քիչ տապակելուց հետո լցնել 2 բ․ ջուր և համեմունք․ եփել մարմանդ կրակով․ երբ համարյա ներծծվել է ջուրը, խառնել խաղողի մանրացված թարմ տերևներն ու բեղիկները, կափարիչը ծածկել սրբիչով և շարունակել եփել ևս 10 – 15 րոպե։
Ըստ նախասիրության սոխառածի հետ եփել աղացած միս կամ տհալ ղավուրմա։