ՄԱՆԹԸ

Ճաշի անվանումն առաջացել է ճաշի մանր – մանր պատրաստված տեսքից, «մանտր» բարբառային բառի ձևափոխումով։

Խմորը շաղել խառնելով ալյուր, ջուր, աղ։ Միջուկի համար աղալ յուղոտ միսն ու սոխը, համեմել։ Գրտնակով բարակ բացել խմորը, կտրատել քառակուսիներով, յուրաքանչյուրի մեջ մի կտոր միս դնել, ծայրերը միացնել նավակաձև, շարել կողք – կողքի և եփել ջեռոցում։
Երբ արդեն պատրաստ է, հանել ջեռոցից, լցնել 0,5 բ․ ջուր կամ արգանակ, մի քանի րոպե ևս եփել, որպեսզի փափկի, ապա մատուցել մածուն – սխտորով։