![](../../files/chasher/2_chasher_soxapur.jpg)
ՍՈԽԱՊՈՒՐ
Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստվել է այս ճաշը, օգտագործելով մառանի մանր սոխերը․ ոմանք սիսեռով, ոմանք էլ մսով։ Մատուցվում է բրնձե կամ կորկոտե փլավի ընկերակցությամբ։ Խաշել սիսեռը կամ միսը, ավելացնել լոլիկի մածուկ, համեմունք, սխտոր և մանր սոխերը․ երբ արդեն պատրաստ է, խառնել կիտրոնի հյութ։