ՇՈԳԵԽԱՇԱԾ ԱՅԼԱԶԱՆ

Բոլոր շրջաններում էլ պատրաստում են ամառային առօրեական այս ճաշատեսակը, օգտագործելով տարբեր բանջարեղեն ու համեմունք։
Կտրատել և կաթսայի մեջ խառը դասավորել բանջարեղենը (գազար, լոբի, դդմիկ, սմբուկ, սոխ, սխտոր, կարտոֆիլ, բամիա, լոլիկ, պղպեղ, ևայլն․․․), համեմել, լցնել ձեթ կամ յուղ, փակել կափարիչը և մարմանդ կրակով շոգեխաշել երկար։

Եթե մսով տարբերակն էք նախընտրում, ապա բանջարեղենը դասավորելիս առանքները լցնել աղացած կամ նախապես շոգեխաշած կամ էլ տհալ – ղավուրմայի միս։