ԲՈՒՐՍԱՅԻ ԽՈՐՈՎԱԾ

Արագ պատրաստվող յուրահատուկ ճաշ է Պոլսո հարակից Բուրսա քաղաքում։ Այս ուտեստի համար սովորություն է եղել թխել լավաշից ավելի հաստ, կլոր մի հացատեսակ և չոր վիճակում պահեստավորել։

Ջեռոցի ամանում իրար վրա տեղադրել մի քանի լավաշ կամ փիթա հաց․ վրան լցնել հարած մածուն և թթվասեր․ շաղ տալ թել – թել առած տհալ ղավուրմայի միսը, համեմունք․ թխել ջեռոցում 5 – 10 րոպե։

Միասին եփել, մատուցել փլավի ընկերակցությամբ։ Ոմանք խաշած միս էլ ավելացնում են։