ՄԵՂՐՈՎ ՁՎԱԾԵՂ
Հարսանիքից հետո, երբ նորափեսան առաջին անգամ հանդիսավոր գալիս է զոքանչին այցելության, այդ առիթով զոքանչը փեսայի համար պատրաստում է այս ձվածեղը։
Հարել ձուն․ ավելացնել ալյուր և աղ (1 ձվին՝ 1 ճ․գ․ ալյուր). տաք յուղի վրա լցնել ձուն, տապակել երկու կողմն էլ․ մատուցելիս վրան մեղր ծորեցնել։