ՇՈՌ, ԼՈՌ ԿԱՄ ՉՔԱԼՈՒԿ

Խնոցի թանը եռացնելիս կտրվում է և պանրային մասը առանձնանում է։ Սառչելուց հետո լցնել կերպասից տոպրակի մեջ, ջրքամել։ Պահեստավորել սառնարանում։
Ըստ նախասիրության ճաշակում են քաղցրով կամ աղով։ Հորած պանիրի հումքերից մեկն է։