ՀՈՐԱԾ ՊԱՆԻՐ
Կամ ժաժիկ, մոթալ, կիժժը / կուժի պանիր, ճխտուկ / ճխտած, գըպցած /
ճխտած և այլն․․․ ։
Յուրաքանչյուր շրջան մթերքների իր ընտրությունը և պատրաստման եղանակի առանձնահատկություններն ունի։
Կամ ժաժիկ, մոթալ, կիժժը / կուժի պանիր, ճխտուկ / ճխտած, գըպցած /
ճխտած և այլն․․․ ։
Յուրաքանչյուր շրջան մթերքների իր ընտրությունը և պատրաստման եղանակի առանձնահատկություններն ունի։
Մթերքները - պանիր, թել պանիր, կաթնաշոռ, արաժան կամ թթվասեր, մանրացված ծիծակ, մանրացված թթու սխտորի ցողուն, չոր թարխուն և ուրց։ Սովորականից մի քիչ աղի պետք է լինի։
Լցնել ապակյա տարայի մեջ, բերանը կապել ցանցատիպ կերպասով, բերանքսիվար շուռ տալ մաղած մոխիրի (հանձնարարվում է աթարի կամ փայտի անխառն մոխիր) կամ փայտի վրա․ 10 – 15 օր թողնել, որպեսզի ջրքամվի, ապա մաքրել վրայի շերտը և օգտագործել․ կամ էլ կափարիչով փակել բերանը և պահեստավորել մութ և սառը տեղ, կամ սառնարանում։