ՔԸՊԵՊԵԹ կամ ՏԸՎԸՆՏԵԿ / Ուրֆա
1 բ․ մանր կորկոտ + 0,5 բ․ ալյուր + 0,5 բ․ սպիտակաձավար խառնել, համեմել, ջուր լցնելով հունցել և վերածել գնդիկների։
Մսային միջուկի համար, աղացած միսը եփել սոխառածով ու համեմունքնով, ապա խառնել մանրացված կանաչի․ իսկ պասային միջուկի համար խառնել խաշած սիսեռ, սոխառած, շիրիկ (թահին), մանրացված կանաչի և համեմունք։
Մատներով բացել պատյանի խմորը, լցոնել միջուկով, փակել, եռանկյունի ձև տալ։ Խաշել աղաջրի մեջ, մինչև որ ջրի մակերեսին բարձրանան։