ՄԻՋՈՒԿՈՎ ԿՈԼՈԼԱԿ

Կիլիկյան թագավորության հայտնի ճաշերից է, որը մատուցվում էր արքունական հյուրասիրությունների ժամանակ։
Պատյանի խմորի համար խառնել նույն քանակությամբ մանր կորկոտ և ծեծած միս․ համեմել ըստ նախասիրության․ մատները թրջելով հունցել․ վերածել ընկույզի մեծությամբ գնդիկների։ Միջուկի համար աղացած միսն ու մանրացված սոխը միասին եփել՝ համեմելով։

Կոլոլակները պատրաստել մատներով բացելով գնդիկը, լցոնել միջուկով ու փակել․ ըստ նախասիրության կոլոլակները լինում են կլոր, ձվաձև կամ կլոր ու տափակ։