ԲԱՆՋԱՐՈՎ ԿԼՈՐՉԻԿ
1 բ․ մանր կորկոտ + 0,5 բ․ ալյուր + 0․5 բ․ սպիտակաձավար խառնել, համեմել, ջուր լցնելով հունցել և վերածել գնդիկների։ Խաշել աղաջրի մեջ, մինչև որ ջրի մակերես բարձրանան։
Սոխառածի վրա ավելացնել մանրացված բանջար (ցանկացած բանջար՝ բազկատերև, սպանախ կամ խաշած մանդակ, շուշան, ևայլն։) և շոգեխաշել ինքն իր ջրով․ երբ արդեն պատրաստ է, խառնել խաշած կլորչիկները, եռացնել մի քանի րոպե․ մատուցել մածուն – սխտորով։