ԻԶՄԻՐԻ ԿՈԼՈԼԱԿ
Աղացած մսին խառել մանրացված սոխ ու սխտոր, համեմունք։ Պատրաստել գնդիկներ և տապակել, ապա եփել սոխառած – լոլիկ – պղպեղ թացանի մեջ։ Մատուցել բրնձե փլավի վրա լցնելով։
Սոխառածի վրա ավելացնել մանրացված բանջար (ցանկացած բանջար՝ բազկատերև, սպանախ կամ խաշած մանդակ, շուշան և այլն) և շոգեխաշել ինքն իր ջրով․ երբ արդեն պատրաստ է, խառնել խաշած կլորչիկները, եռացնել մի քանի րոպե․ մատուցել մածուն – սխտորով։