![](../../files/kololak/5_kololak_ttu_kleyor.jpg)
ԹԹՈՒ ԿԼԵՅՈՐ / Զեյթուն
Ծեծած միսն ու մանր կորկոտը խառնել, հունցել և վերածել գնդիկների։ Պատրաստել առատ սոխառած, խառնել աղտոր, անանուխ և կարմիր կծու պղպեղ․ կոլոլակները շարել վրան, լցնել բավարար եռացած ջուր, որպեսզի ծածկվեն կոլոլակները․ եփել, մինչև որ ջուրը ներծծվի ամբողջությամբ։