ՁՎՈՎ ԿՈԼՈԼԱԿ / Այնթապ
Այս կոլոլակը մորական տատիկս պատրաստում էր Զատիկի հաջորդ օրերին, օգտագործելով զատկական խաշած ձվերը։
Ծեծած միսը ելեկտրահարիչով հարել հում ձվի, սխտորի, համեմունքի և պաքսիմատի հետ միասին։ Վերածել ձվի մեծությամբ գնդիկների․ յուրաքանչյուրի մեջ տեղադրել խաշած մի ձու, տապակել ձեթի մեջ, ապա բոլորը միասին եփել լոլւկ – պղպեղ թացանի մեջ։