ՈՍՊՈՎ ԲՐԴՈՒՃ
Խաշել 1 բ․ կարմիր ոսպը 4 բ․ ջրով։ Կրակն անջատելուց հետո խառնել 1 – 1,5 բ․ մանր կորկոտ, կարմիր կծու պղպեղ և քիմիոն․ թողնել սառչի։
Յուղով կամ ձեթով սոխառած պատրաստել, լցնել վրան, հունցել․ ափի մեջ ձևավորելով բրդուճներ պատրաստել և մատուցել։