ՍԽՏՈՐՈՎ ԿՈԼՈԼԱԿ/ Ատանա
1 բ․ մանր կորկոտ + 0,5 բ․ ալյուր + 0,5 բ․ սպիտակաձավար խառնել, համեմել, ջուր լցնելով հունցել և վերածել փոքրիկ գնդիկների․ յուրաքանչյուրի վրա մատով փոսիկ անել, լցնել փլավքամիչի մեջ և շոգեխաշել եռացող ջրի վրա։
Մանրացված սխտորը ձեթի մեջ տաքացնել, վրան լցնել լոլիկ – պղպեղի մածուկ և մի քիչ ջուր, եռացնել։ Գնդիկները լցնել մեջ, մի անգամ եռացնել, վրան լցնել մանրացված կանաչի և մատուցել։