ԺԱԺԻԿ

Ժաժիկ սովորաբար ասում են հորած պանրին. Եղեգնաձորյան այս տարբերակը առօրեական ուտեստ է. հավանաբար նախկինում այն պատրաստել են հորած պանրով:

Խառնել կաթնաշոռը, աղն ու կարագը (կամ մի քիչ ձեթ)․ ավելացնել մանրացված կծու պղպեղ, ապա մանրացված կանաչիներ՝ սամիթ․ համեմ, անանուխ, ռեհան․ ըստ նախասիրության նաև կանաչ սոխ ու սխտոր։