ՀԱՏԻԿ ԼՈԲՈՎ ԱՂՑԱՆ

Եվ տոնական և սովորական օրերին առկա է լոբով աղցանը. պարզ և սննդարար, այն փոխարինում է ճաշին: Զանգեզուրում սովորություն է այն մատուցել առանձին, կողքին առաջարկելով շերտված սոխ և մանրացված կանաչի:

Մանրացնել սոխը, մի պճեղ սխտորն ու նախասիրած կանաչին. խառնել խաշած հատիկ լոբին ու ձեթը, համեմել խառնելով կարմիր և սև պղպեղ, համեմի փոշի, չոր ռեհան և աղ։