ՊԱՆՐՈՎ ԲԱԶՐԿԱՆԻ

Մուսալեռում բազրկանի է կոչվել հովիվի ճաշը. մախաղի մեջ դրել է հաց և սուրքի պանիրը, դաշտերից հավաքել է աղցանի բանջարեղեն և դաշտում պատրաստել այս ուտեստը:

Սուրքի պանիր պատրաստելու համար համեմել կաթնաշոռը խառնելով ․- ծիթրոն, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, 7 համեմունք, դարչին, աղ։

Աղցանի համար մանրացնել լոլիկ, պղպեղ, սոխ, թթու վարունգ և կանաչի, լցնել սուրքի պանիրի շուրջբոլորը, վրան ձեթ լցնել։