ԿՐԿՈՒՏԱԿ

Կրկուտակ, քիյպա, սուտ քիյմա, իչ և այլ անուններով է կոչվում ամենատարածված աղցանատիպ ճաշերից մեկը, որը պատրաստվում է մանր կորկոտով: Ունի բազմաթիվ տարատեսակներ: Այն մատուցվում է խաղողի թարմ տերևով, կամ հազարաթերթիկով, կամ էլ խաշած կաղամբի թերթիկներով: Կողքին առաջարկում են բողկ, թթու, թան:

Սոխառածի վրա ավելացնել մանրացված լոլիկ ու պղպեղ, եփել․ լցնել եռացած ջուր, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, աղ և մանր կորկոտ, կրակն անջատել, փակել կափարիչը, թողնել սառչի։

Խառնել մանրացված կանաչի՝ անանուխ, ազատքեղ, կանաչ սոխ։