ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԱՂՑԱՆ

Կարտոֆիլը ընդհամենը 200 տարի առաջ է մուտք գործել մեր մշակույթ, սակայն այն լայն տարածում ունի ամբողջ Հայաստանում․ հետևաբար տարբեր տեսակի ուտեստներ է ստեղծագործվել․ ամենա առօրյական պարզ աղցանը՝ խաշած կարտոֆիլին խառնում են սոխ, կանաչի, ձեթ, համեմունք։

Կտրատել խաշած կարտոֆիլը, շերտել սոխն ու կանաչ պղպեղը, մանրացնել լոլիկն ու կանաչին, ավելացնել կարմիր և սև պղպեղ, քիմիոն, ձիթայուղ։ Ոմանք խառնում են նաև կիտրոնի հյութ կամ քացախ․ այլ տարբերակում ավելանում է նաև խաշած ձու կամ թթու վարունգ։